Մահացել է հիպպիների շարժման օրհներգի հեղինակ Ռիչի Հեվընսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 7:59

Ամերիկյան ֆոլք-ռոք երաժշտության կատարող ու կիթառահար Ռիչի Հեվընսը, որը 1969-ին բացել է “Վուդսթոք” փառատոնը, մահացել է 72 տարեկան հասակում, սրտի անբավարարությունից, Ջերսի Սիթիի իր տանը:

Այդ փառատոնն անց է կացվել 1969-ին, Բեթել քաղաքից ոչ հեռու, Նյու Յորքից հյուսիս:  Փառատոնին մոտ  կես մլն մարդ էր եկել, որ լսի այն տարիների դեմքերին` Ջիմմի Հենրիքսին, Կառլոս Սանտանային, Ջենիս Ջոփլինին ու այլ կատարողների, որոնք հետագայում դարձան ռոքի լեգենդներ: Այն ժամանակ “Վուդսթոքը” պարզապես փառատոն չէր. մասնակիցները Վուղսթոքում բողոքում  էին Վիետնամում պատերազմի դեմ` “Խաղաղություն, երաժշտություն, սեր” կարգախոսով:  Հեվընսի կատարած “Ազատություն” կոմպոզիցիան վերածվեց յուրօրինակ օրհներգի, գրում է ИТАР-ТАСС-ը:

Իր կարիերայի ընթացքում նա հրատարակեց ավելի քան 25 ալբոմ, որոնցից վերջինը` 2008-ին: 1993-ին նա ելույթ ունեցավ ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի երդման արարողության ժամանակ, իսկ 2009-ին մասնակցեց “Վուդսթոքի” 40-ամյակին նվիրված եռօրյա շոուին:

Դիտվել է 2163 անգամ:
Print Friendly

Leave a Reply