Իբրահիմբեկովը, հավանավբար, Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններում կդառնա ընդդիմության միասնական թեկնածուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 22, 2013 23:26
Ադրբեջանցի հայտնի կինոռեժիսոր, կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հանդես է եկել Ադրբեջանում բոլոր ընդդիմադիր ուժերը իր նախաձեռնած Ազգային խորհրդի կազմում միավորվելու առաջարկով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin az” կայքը, ընդդիմադիր երեք հիմնական ուժերի՝ “Մուսավաթի”, “Ազգային ճակատի” և “EL”-ի միջև բանակցությունները ավարտին են մոտենում:
Նախնական որոշման համաձայն՝ Ազգային խորհրդի ղեկավար լինելու է Իբրահիմբեկովը:
Ներկայում քննարկվում է Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ներկայացնելու հարցը: Երեք ուժերն էլ ազդեցիկ ներդրողների կողմից ստացել են Իբահիմբեկովին առաջադրելու առաջարկ:
Ըստ կայքի՝ գործող իշխանությունների հեռանալու հարցում շահագրգռված ուժերը համախմբվելու են Իբրահիմբեկովի անվան շուրջ, որը ֆինանսական զգալի աջակցությամբ հաղթելու է ընտրություններում և ձևավորելու է երկամյա անցումային իշխանություն: Այս ժամանակահատվածում նախապատրաստվելու և անցկացվելու են արտահերթ ընտրություններ, որոնք կձևավորեն ժողովրդավարական իշխանություն:






Facebook
Tweet This
Email This Post
