Աշխարհում ամենաթանկ գորգն աճուրդում վաճառվել Է գրեթե 10 միլիոն դոլարով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 17, 2010 13:05

Աշխարհում ամենաթանկ գորգն Է դարձել պարսիկ վարպետների 17-րդ դարի գործը, որը Լոնդոնի Chrisite’s աճուրդում վաճառվել Է 6,2 միլիոն ֆունտ ստեռլինգով (9,6 միլիոն դոլարով): Այդ մասին այսօր գրել Է բրիտանական Daily Mail թերթը: Եզակի գորգը հինգշաբթի օրն անանուն գնորդը հեռախոսով ձեռք Է բերել դահլիճում հավաքված աճուրդի մասնակիցների խլացուցիչ ծափահարությունների ներքո:

Թերթը նշել Է, որ առաջարկված գումարը գրեթե 20 անգամ գերազանցել Է իրի մեկնարկային գինը: Նախորդ գնային ռեկորդը նույնպես պատկանել Է 17-րդ դարի պարսկական գորգի: 2008 թվականի ամռանը Սպահանից մետաքսե գորգը Նյու Յորքում գնել են 3,5 միլիոն դոլարով:

Դիտվել է 2102 անգամ:
Print Friendly

Leave a Reply