Ադրբեջանցիներն ու թուրքերը բողոքի ցույց են կազմակերպել ԵԽ-ի շենքի առջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 19:02

Ֆրանսիայում և եվրոպական այլ քաղաքներում գործող ադրբեջանական և թուրքական սփյուռքը ներկայացնող կազմակերպությունները բողոքի ցույց են կազմակերպել Ստրասբուգում գտնվող Եվրոպական Խորհրդի (ԵԽ) շենքի առջև:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ցույցի մասնակիցները այս կերպ “իրենց բողոքն են արտահայտել” ԵԽ-ի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության դեմ:
Ըստ գործակալության` ԵԽԽՎ-ի այսօրվա լիագումար նիստում քննարկվելու է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Բացի դրանից այս տարվա մայիսից Հայաստանը 6 ամսվա ընթացքում ստանձնելու է ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունը:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply