Գերմանիան տուգանել է Google-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 18:48

Գերմանիան տուգանել է Google-ին իր վիճահարույց Street View ծառայության մշակման նպատակով անլեգալ ճանապարհով էլ-հասցեներ, գաղտնաբառեր և լուսանկարներ հավաքելու համար:
Համբուրգում գտնվող տվյալների պաշտպանության գրասենյակը ԱՄՆ ինտերնետի հսկային տուգանել է 145.000 եվրո:
Պարզվել է՝ երբ Google-ի մեքենան 2008-ից 2010թթ ընթացքում՝ Street View գործառույթը մշակելու նշատակով, քաղաքի փողոցներով վարելիս նկարահանել է ճանապարհները, այն նաև անապահով անլար ցանցերից որոշակի տվյալներ է հավաքագրել:
Համբուրգի իշխանությունները հայտարարել են, որ մեքենայի ձեռք բերած տվյալները պարունակում են անձնական բազմաթիվ տվյալներ, ինչպիսիք են էլ-հասցեները, գաղտնաբառերը, լուսանկարները:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply