Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է մանկապարտեզներին թռչնամսի մատակարարման հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 22, 2013 18:20Այսօր որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների համաձայն մատակարավել է բացառապեսԱրաքս և Բաղրամյանի թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս:
Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարավում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք:
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության և հանրակրթության վարչությունները պարբերաբար ուսումնասիրություններ են կատարել և շարունակում են կատարել՝ մանկապարտեզներում մատակարարվող սննդի կազմակերպման գործընթացի վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն