Մամեդյարովը հանդիպել է Կնեսեթի անդամ Ավիգդոր Լիբերմանի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 22, 2013 18:12
Ապրիլի 22-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել Կնեսեթի (Իսրայելի խորհրդարան) արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկող հարաբերությունների վերաբերյալ հարցեր, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հեռանկարներ, Ղարաբաղյան հակամարտությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Դիտվել է 1777 անգամ:





Facebook
Tweet This