Տասնյակ աֆղան դպրոցական աղջիկներ տեղափոխվել են հիվանդանոց՝ Թալիբանների կողմից կազմակերպված մասսայական թունավորումից հետո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 17:48

Աֆղանստանի պետական պաշտոնյաների տվյալներով՝ երեկ 74 դպրոցական աղջիկներ են տեղափոխվել հիվանդանոց նրանց դպրոցի վրա ենթադրաբար թունավորման հարձակումից հետո:

Թախար նահանգի դպրոցներից մեկում աղջիկները վատ էին զգացել ինչ-որ գազի հոտից:

Երեխաների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Առողջապահության նախարարությունը հետաքննություն է անցկացնում դեպքի կապակցությամբ և տուժածներից արյունը է վերցվել քննության ենթարկելու համար:

Ըստ Թախար նահանգի նահանգապետի ներկայացուցչի՝ հարձակումը նպատակ է ունեցել աղջիկներին խանգարել դպրոց գնալ՝ ավելացնելով, որ այս մասսայական թունավորման մեջ մեղավոր են կառավարության թշնամիները:

Աֆղանստանում դպրոցական աղջիկների թունավորման այլ դեպքեր ևս եղել, որոնք կազմակերպվել էին ծայրահեղ պահպանողականների կողմից, որոնք դեմ են կանանց կրթություն ստանալուն:

Երեխաներին տեղափոխել էին նահանգային հիվանդանոց, որտեղ նրանց մի մասը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել, իսկ մյուս մասը ծայրահեղ ծանր վիճակում մնացել էր հիվանդանոցում:

Ոչ մեկ իր վրա չի վերցրել թունավորման պատասխանատվությունը:

Թախարը ռազմական և հանացավոր գործողությունների կենտրոն է դարձել 2009թ-ից ի վեր, երբ այդտեղ ակտիվացել են Թալիբան և Ուզբեկստանի իսլամական շարժումները:

Թալիբանը արգելել էր կանանց և աղջիկներին կրթություն ստանալ, մինչև նրանց 2001թ-ին դուրս հանեցին և կանայք վերադարձան դպրոցներ հատկապես մայրաքաղաք Քաբուլում:

Աֆղան կանայք իրենց հիմնարար կրթության, քվեարկելու և աշխատելու իրավունքները հետ ստացան 2001թ-ին:

Սակայն մտավախություն կա, որ այս ձեռքբերումները կարող են վերացվել, քանի որ արևմտյան ուժերը պատրաստվում են դուրս գալ երկրից, իսկ Աֆղանստանի կառավարությունը ցանկանում է խաղաղ բանակցություններ սկսել թալիբանների հետ:

Դիտվել է 1369 անգամ:
Print Friendly

Leave a Reply