Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 17:45

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է Գազայի հատված, չնայած ԱՄՆ-ի ԱԳՆ նախարար Ջոն Քերին կոչ էր արել հրաժարվել այդ այցից, հաղորդում է թուրքական “Հուրիյեթ” թերթը` հիմնվելով դիվանագիտական աղբյուրների տրամադրած տեղեկության վրա։

“ԱՄՆ-ի կոչը՝ Գազա այցելելուց հրաժարվելու մասին, նորություն չէ մեզ համար։ Այս պահին Էրդողանի`Գազա այցելելու ծրագրում որևէ փոփոխություն չկա”,-ասել է դիվանագիտական աղբյուրը։

Նշենք, որ նախօրեին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել էր, որ իր կարծիքով՝ ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաձգի իր այցը Գազայի հատված։

Ակնկալվում է, որ Էրդողանը մայիսի 16-ին ԱՄՆ կատարելիք պաշոնական այցից հետո Գազայի հատված կայցելի։

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply