Հայաստանի թհեքվանդոյիստները ոչնչով չուրախացրին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 22, 2013 17:49

Մոլդովայում կայացած  մինչև 21 տարեկան թհեքվանդոյիստների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներիրց:

74 կգ քաշային Հայկ Խաչատրյանն առաջին հանդիպումում պարտվեց ուկրաինացի Սերգեյ Չայկային  և դուրս մնաց պայքարից: Նույն բախտին արժանացան հայ ևս մի քանի թհեքվանդոյիստներ: 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանն էլ զիջեց Հունաստանի ներկայացուցիչ Խրիստոս Ալեքսոպուլոսին, 58 կգ քաշային Սերգեյ Գալստյանը` իսպանացի Ջոնաթան Վելոզին, 63 կգ քաշային Ավետիք Ղազարյանը` Կիպրոսի ներկայացուցիչ Յոնաս Պիլավակիսին: Իսկ ահա, 54 կգ քաշային Սերգեյ Ավաբեսովը քառորդ եզրափակչում պարտվեց գերմանացի Աբդուլաթիֆ Սեզգինին:

Դիտվել է 1661 անգամ:
Print Friendly

Leave a Reply