Երևանում կբացվի «Շինարարություն և ինտերիեր 2010» խորագրով ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 17, 2010 13:00

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 21-23-ը կանցկացվի «Շինարարություն և ինտերիեր 2010» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է «Պրոմ Էքսպո» ընկերության կողմից:

Մասնագիտացված ցուցահանդեսը բաղկացած կլինի 12 բաժիններից, մասնակցում են 100-ից ավելի հայրենական և արտասահմանյան ընկերություններ` ներկայացնելով շուրջ 500 ապրանքատեսակ: Ցուցահանդեսը լավ հնարավորություն է շուկային ներկայացնելու նոր տեխնոլոգիաները և ապրանքատեսակները, այն թույլ կտա ներդնողներին ուսումնասիրել ոլորտը, սպառողներին` ծանոթանալ արտադրողներին և ծառայություններ մատուցող ընկերություններին, ինչը դրական ազդեցություն կթողնի ոլորտի զարգացման վրա:

Ցուցահանդեսը բարենպաստ պայմաններ կապահովի գործնական կապերի ստեղծման համար, կնպաստի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Նշենք, որ ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ առևտրարադյունաբերական պալատը, Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը և Հայաստանի շինարարների միությունը:

Դիտվել է 1748 անգամ:
Print Friendly

Leave a Reply