Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ֆրանսիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 17:06

Ապրիլի 21-ին Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն` Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգեւոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ:

Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքներով հանդես եկան Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Ժերոմ Բոն, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը եւ Հայ Ավետարանական Եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանը:

Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ-լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, պատգամավորներ, քաղաքապետեր, ֆրանսահայ երեւելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային եւ լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply