Խոշոր աղի հանքի ներսում կառուցվել է մզկիթ և էլեկտական երկաթուղի՝ զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով հետևել Ալեքսանդր մեծի անցած ուղուն (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 16:38

Խևրայի աղի հանքը աշխարհում երկրորդն է իր մեծությամբ և ներառում է 40 կիլոմետր ձգվող թունելների շարք, աղե ժայռերից պատրաստված լուսավորված մզկիթ, էլեկտրական գնացք և նույնիսկ ասթմայի դեմ բուժման կետ:

Հանքը գտնվում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 160 կմ դեպի հարավ և հանդիսանում է երկրի ամենահին ու ամենամեծ աղի հանքը, որը տարեկան ունենում է 250,000 այցելու:

Խևրան հայտնաբերվել է 320 մ.թ.ա-ին Ալեքսանդր Մեծի զորքերի կողմից, սակայն դրա շահագործումը սկսվել է տասնվեցերորդ դարում մոնղոլների տիրապետության տարիներին:

Ստորգետնյա հիմնական թունելները կառուցվել են բրիտանական իշխանության ժամանակ և այդ օրվանից մինչև այժմ  օգտագործվում են:

Էլեկտրական գնացքը աշխատում է 1930-ականներից ի վեր: Այն մի ժամանակ օգտագործվում էր հանքից ստացված աղը դուրս տանելու համար, իսկ այժմ զբոսաշրջիկներին է տեղափոխում դեպի հանքի խորքերը՝ տեսնելու աղե կերտվածքները:

Հանքը Պակիստանի ամենամեծ աղի աղբյուրն է, որից տարեկան ստանում են 350,000 տոնա աղ:

Հանքի փլուզումից խուսափելու համար 110 քառակուսի կիլոմետր մակերեսով հանքի միայն հինգ տոկոսն է օգտագործվում:

Խորշավոր թունելներում կարելի է տեսնել տարբեր տեսակի՝ թափանցիկ, սպիտակ և վարդագույն աղ:

Աղի հանքում երեք տարի է, ինչ գործում է ասթմայի բուժման կլինիկա, որը այցելուներ է ունենում ամբողջ աշխարհից:

Աղը այլնտրանքային ուղի է համարվում ասթմայի բուժման համար՝ մաքրելով թոքերի անցուղիները:

Աշխարհի ամենամեծ աղի հանքը Կանադայի Օնտարիո նահանգի Սիֆտոի հանքն է:

Դիտվել է 2256 անգամ:
Print Friendly

Leave a Reply