ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն

Պաշտոնական, Օրվա լուր | | April 22, 2013 16:20

Ապրիլի 25-26-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։
Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։
Էդվարդ Նալբանդյանն ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ունկնդիրների առջև։

Դիտվել է 2721 անգամ:
Print Friendly

Leave a Reply