Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2013 16:15

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը. ավելի քան 1900 մարդ հետազոտվել է սրտի հետ կապված խնդիրներով, 198 կին ենթարկվել է աչքի և 68 կին՝ գինեկոլոգիական վիրահատության:

Հանձնարարվել է հարակից տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքների ընթացքին զուգահեռ՝ ուշադրություն դարձնել նաև շենքերի և շինությունների արտաքին տեսքի, պահպանմանը: Պարտադիր բարեկարգման աշխատանքներում թերացող տնտեսվարողների մասով հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում վերանայել պայմանագրերը:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կայացել է երթուղիների սպասարկման համար  ևս 7 մրցույթ, որից 5-ը՝ ավտոբուսային, 2-ը՝ միկրոավտոբուսային: Հանձնարարվել է շարունակել խիստ վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ:

Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Միաժամանակ հանձնարարվել է հետևել, որ ժամանակին վերացվեն նախորդ տարվա աշխատանքներում ի հայտ եկած թերությունները:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ավարտվել է հայտարարությունների համար նախատեսված ևս 200 ցուցատախտակների տեղադրումը: Հիմնականում ավարտվել են նաև հայտարարությունների տախտակների տեղադրման աշխատանքները բազմաբնակարան շենքերի շքամուտքերում:

Մայրաքաղաքում շինարարական աշխատանքներ իրականացնող բոլոր կառույցներին հանձնարարվել է ինչպես աշխատանքների, այնպես էլ դրանք իրականացնողների մասին իրազեկող համապատասխան ցուցանակներ տեղադրել աշխատանքների իրականացման վայրերում:

Հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքին:

Զեկուցվել է , որ նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծով ստացվել է 284 հեռախոսազանգ, որոնցով բարձրացված հարցերից 232-ը լուծում է ստացել, մյուսներն ընթացքի մեջ են: Սահմանված ժամանակացույցով կատարվել է նաև քաղաքացիների ընդունելություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply