Առևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկաինի թրաֆիկինգի «լորդի» 10-ամյա աղջկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 16:07

Առևանգիչները ազատ են արձակել Բուլղարիայի կոկայինի   և թրաֆիկինգի ենթադրյալ  կազմակերպիչ Էվելին  «Բրենդո» Բանևի 10-ամյա դստերը՝ 47 օր գերության մեջ պահելուց հետո:

Ներքին գործերի նախարարության համաձայն՝ Լառա Բանևային տարել են ավտոկայանատեղի և բաց թողել ժամը 22:00-ին: Աղջիկը այնուհետև գնացել է մոտակա ոստիկանատուն:

Նա գտնվում էր ֆիզիկական լավ վիճակում: Այժմ նրա հետ տարվում  են  հոգեբանական աշխատանքներ:

Ազգային  ռադիոյի տեղեկացմամբ՝ աղջկա համար վճարվել է 500.000 եվրո փրկագին:

Լարա Բենևային առևանգել էին մարտի 5-ին, Սոֆիայի ծայրամասում գտնվող Բոյանա թաղամասից՝ դպրոց գնալու ճանապարհին:

Ականատեսների վկայությամբ՝ երեք դիմակավորված անձինք կրակ են բացել աղջկան դպրոց տանող  մեքենայի վրա, վնասել վարորդին և գողացել աղջկան:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply