Lufthansa-ն չեղյալ է համարել գրեթե բոլոր թռիչքները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 22, 2013 16:04
Գերմանական Lufthansa ավիաընկերությունը երկուշաբթի չեղյալ է հայտարարել գերմանական վեց օդանավակայաններից կատարվող բոլոր ներքին, եվրոպական և միջազգային մյուս չվերթները:
Ընկերության մամլո քարտուղարի տեղեկացմամբ՝ ծրագրված 1800 թռիչքներից կգործեն միայն 20 կարճ և միջին հեռավորության և 12 հեռագնաց թռիչքները:
Թռիչքների վերացման պատճառը ավիաընկերության ղեկավարության կողմից աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ անհամաձայնությունն է:
Ծառայությունների Verdi միությունը պահանջում է Lufthansa-ի աշխատակիցների աշխատավարձերի 5.2 տոկոսով բարձրացում:
Կողմերի միջև վեճը կարող է հանգեցնելԵվրոպայում օդային փոխադրման քաոսի:
Մեկ ամիս առաջ Lufthansa-ն չեղյալ է համարել 700 չվերթներ նախազգուշական նպատակներ հետապնդող գործադուլի պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
