300 հազար դրամ՝ աշխատանքի ընդունելու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 17, 2010 12:39

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի կողմից կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմավորվել է, որ արդարադատության մայոր, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ Վ. Եղիազարյանը, չունենալով անձանց աշխատանքի ընդունելու եւ այդ հարցում նրանց նպաստելու լիազորություններ, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով «Սեւան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնում նշանակվելու համար իրեն դիմած Քաղսի գյուղի բնակիչ Վ. Վիրաբյանին հավաստիացրել է, թե կարող է այդ հարցում նպաստել` պահանջելով 300 000 դրամ գումար: 2009թ. մարտի սկզբին Վ. Եղիազարյանն իր աշխատասենյակում Վ. Վիրաբյանից ստացել է պահանջված գումարը:
Բացի այդ` ՔԿՀ-ի նույն բաժնում աշխատանքի ընդունվելու հարցում աջակցելու համար Վ. Եղիազարյանը Հրազդան քաղաքի բնակիչ Հ. Գրիգորյանից եւս պահանջել եւ 2009թ. ապրիլի 21-ին իր աշխատասենյակում ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:

Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply