Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2013 19:06

Ապրիլի 23-ին ժ.12։00-ին Անկախ կյանքի հայկական ցանցը կկազմակերպի այցելություն Ծիծեռնակաբերդ` մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հարգանքի տուրքը։

Ցանցում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 10 առաջատատար հասարակական կազմակերպություններ` Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն, Հայաստանի խուլերի միավորում, Հայաստանի կույրերի միավորում, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն, «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ, «Հույսի Մեծամոր» հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող ՀԿ, «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա, Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտե, «Ֆորտե» գիտամշակութային հաշմանդամների ՀԿ, «Ունիսոն» ՀԿ։ Միջոցառմանը կմասնակցեն տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք։

Հայոց Մեծ Եղեռնի նահատակվածների հիշատակին ակցիայի մասնակիցները անմար կրակի մոտ կդնեն ծաղիկներ (հատուկ սարքը թույլ կտա սայլակով տեղաշարժվող հաշմանդամներին անձամբ կատարել այս գործողությունը):


Դիտվել է 2063 անգամ:
Print Friendly

Leave a Reply