Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 22, 2013 15:12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել այս դժվարին փորձությունն ու վերացնել դրա հետևանքները:

Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում։

Դիտվել է 2625 անգամ:
Print Friendly

Leave a Reply