Այգեգործությունը շատ օգտակար զբաղմունք է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 13:11

Մասնագետները` ապացուցելով այգեգործության, բանջարաբուծության նկատմամբ հակման ու բարեկազմության կապը, վստահաբար հայտարարել են, որ այդ զբաղմունքը խիստ օգտակար է ժամանակակից մարդուն:

Մանսավորապես, նման աշխատանքը ոչ միայն ազնվացնում է  մարդուն, այլև  դարձնում բարեկազմ: Այն կանայք, ովքեր պարբերաբար  խնամում են ծաղկները, թփերը, բանջարաբոստանային մշակաբույսերը կամ էլ ծառերը, գրեթե 46%-ով պաշտպանված են ավելորդ քաշից: Իսկ տղամարդկանց դեպքում, համապատասխան զբաղմունքի պարագայում այդ ռիսկը նավազում է մինչև 62%:

Յուտայի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ նման օրինաչափությունը ոչ միայն ֆիզիկական ակտիվությամբ է պայմանավորված, այլև նրանով, որ այգեգործի սեղանին միշտ  կա օգտակար բանջարեղեն ու միրգ:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply