Միասեռ ամուսնությունների քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում քիչ էր մնում ավարտվեր ծեծով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 12:17

“Ամուսնություն բոլորի համար” օրենքի ընդունման շուրջ քննարկումները քիչ էր մնում վերածվեին ծեծկռտուքի: Քննարկման ընթացքում  ընդդիմությունից օրենսդիրների խումբը բռունցքներով հարձակվել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստին Թոբիրի վրա:

Նախարարի, որի վարչությանն է նախագահ Օլանդը հանձնել փաստաթղթի մշակումը, ի սկզբանե հասկացնել էր տվել, որ նոր օրենքն ամուսնական բոլոր զույգերին  հավասար իրավունքներ է ընձեռում:

Քննարկման ընթացքում ընդդիմադիրները  քիչ էր մնում հարձակվեին նախարար Թոբիրի վրա, բարեբախտաբար ծեծկռտուքից հաջողվել է խուսափել, սակայն միջադեպը Մաթինյոնյան պալատում` Ֆրանսիայի կառավարության վարչապետի նստավայրում վրդովմունք է առաջացրել:

Օրենքի ընդունման վճռական քվեարկությունը տեղի ունեցավ ապրիլի 23-ին: Ամբողջ շաբաթ “Ամուսնություն բոլոր համարի” հակառակորդները մեղադրում էին Ազգային ժողովին: Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հարյուր մարդու: Որոշ ցուցարարների մեղադրանք է ներկայացվել իրավապահ մարմիններին դիմադրություն ցուցաբերելու գործով:

“Մենք քիչ ժամանակ ունենք, որպեսզի համոզենք  նախագահ Օլանդին օրենքի նախագիծը հետ  կանչել,սակայն մենք նահանջել չենք պատրաստվում”,-ասել են  միասեռ ամուսնությունների դեմ բողոքի երթի կազմակերպիչները: Նրանց խոսքով, բողոքի երթին հավաքվել է 270 հազար մարդ: Ոստիկանությունը այդ թիվը խիստ նվազեցրած է ներկայացրել` 50 հազար: Իսկ ռեֆորմի կողմնակիցների անցած շաբաթ կայացած  ակցիային  ընդամենը 3,5 հազար մարդ է   մասնակցել:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply