Ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային և տեխնիկական ստուգատես (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 22, 2013 11:55
Ապրիլի 20-ին մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային ու տեխնիկական ստուգատես:Ստուգատեսն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Ստուգատեսի նպատակն էր ստուգել ոստիկանության Երևան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոտրանսպորտի տեխնիկական վիճակը, ինչպես նաև համազգեստի սեզոնային փոփոխությամբ պայմանավորված` ոստիկանության ծառայողների պատշաճ արտաքին տեսքը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, վարչության հրամանատարական կազմի ուղեկցությամբ, անցավ ստորաբաժանումների շարքերով, անձամբ ստուգեց ծառայողների պատրաստվածությանը: Վարչության պետը խիստ ցուցում տվեց շուտափույթ վերացնել տեղ գտած թերությունները:
Սուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:
Դիտվել է 1563 անգամ:





Facebook
Tweet This