Մահացու ավտոպատահար Երևան-Վայք ավտոճանապարհին,երեք զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2013 11:25

Ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30UU723 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1956թ. ծնված Սվետլանա Ալեքսանյանը և 1971թ.ծնված Գագիկ Առուստամյանը տեղում զոհվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ 1955թ. ծնված Ժորա Առուստամյանը և 2010թ. ծնված ուղևոր Բարմեն Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, 1976թ. ծնված Նարինե Ազարյանը՝ Արարատ քաղաքի ԲԿ, իսկ 2002թ. ծնված Էլեոնորա Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի և Գ.Առուստամյանի դիերը:
Ըստ բժիշկների՝ Ն.Ազարյանի և Ժ.Առուստամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Բ.Առուստամյանինը՝ ծանր:

***

Դիտվել է 2509 անգամ:
Print Friendly

Leave a Reply