“Բուրիաթիայի գեղեցկուհի” մրցույթի հաղթողը մահացել է սրտի հիվանդությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 11:01

Փորձագետները “Բուրիաթիայի գեղեցկուհի-2008-ի” հաղթող Վիկտորյա Լիգդենովայի մահվան պատճառ  են  համարել  սրտի հիվանդությունը:

Նրանց եզրակացության համաձայն, 22-ամյա գեղեցկուհին մահացել է սրտի անբավարարության հետևանքով առաջացած բարդությունից: Թմրանյութերի, թույնի հետքեր չեն հայտնաբերվել, այդ պատճառով էլ քրական գործ նրա մահվան  կապակցությամբ չի հարուցվի:

Լիգդենովային մարտի 15-ին   մահացած էին գտել հոր տանը` Ուլան Ուդեում, ուր տեղափոխվել էր մոր մահից հետո: Նախնական փորձազննությամբ չհաջողվեց պարզել մահվան պատճառը: Տեղական ԶԼՄ-ները ենթադրում էին, որ նրան սպանել են:

Վիկոտրյա Լիգդենովան  2008-ին “Բուրիաթիայի գեղեցկուհի” մրցույթի հաղթող էր ճանաչվել, իսկ 2009-ին “Ռուսաստանի գեղեցկուհի” մրցույթում արժանացել էր երրորդ տեղին ու ստացել “Մամուլի մրցանակը”:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply