Շարունակվում է Գյումրու անապահով ընտանիքներին օգնությունը լոսանջելոսյան հեռուստամարաթոնի միջոցներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 22, 2013 7:44

Ներկայացվող տեսանյութը Գյումրու երկու անապահով ընտանիքների մասին է: Առաջին մասում ներկայացնում ենք կույր միայնակ տարեց կնոջը՝ Վարդ Սաֆարյանին: Նրան տնակը քանդվելուց հետո ժամանակավորապես հատկացրել են Գյումրու Բուլվարային թաղամասում երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկի կիսաքանդ բնակարանը:Առանց վերելակի բազմահարկում բնակություն հաստատած կնոջը 6-րդ ամիսն է` անհեթեթ պատճառաբանությամ զրկել են սոցիալական նպաստից: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները նախորդ ամիս այցելել էին նրան, տեսանյութ էին պատրաստել, ինչպես նաև վճարել էին ջեռուցման մեկ ամսվա վարձավճարը: Սակայն անգամ հնչեցրած ահազանգը չէր օգնել, որ պատկան մարմինները վերականգնեին առաջին կարգի ցմահ հաշմանդամի սոցիալական նպաստը: Նպաստի վերականգնման միակ ճանապարը մնում էր դատականը, որի ծախսերը կրկին իր վրա վերցրեց «Շիրակ կենտրոնը»:
Իսկ տեսանյութի երկրորդ մասում ներկայացված է երկար տարիներ վարձով բնակվելուց հետո վերջապես Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած սոցիալապես անապահով մի ընտանիք, որի մանկահասակ երեխան չնայած մեծ ցանկությանը, չի կարողանում հաճախել մանկապարտեզ՝ ամսական վարձավճարները ծնողների մուծել չկարողանալու պատճառով: Այս դեպքում էլ «Շիրակ կենտրոնը» պարտավորություն ստանձնեց վճարել երեխայի մանկապարտեզի մի քանի ամսվա վարձավճարը: Ավելացնենք, որ այս ընտանիքի մյուս երեխան էլ մանկուց հաշմանդամ է:
Նաև նշենք, որ «Շիրակ կենտրոնը» Գյումրու անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունն ու աջակցությունը կատարում է ընթացիկ տավա փետրվարին Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply