Մեքսիկայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 8:55

Մեքսիկայում, Միչոական նահանգի տարածքում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ:

Տեղական ժամանակով  ապրիլի 21-ի երեկոյան գրանցված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը խաղաղօվկիանոսյան նավահանգիստ Լազարո Կարդենասից 38 կմ  հեռավորության վրա է  գտնվում:

Միչոականի իշխանությունները հայտարարել են, որ տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չունեն:

Իսկ Մեխիկոյում, որն էպիկենտրոնից գտնվում է 327 կմ հարավ-արևմուտք, երկրաշարժը շենքերի զգալի տատանումներ է առաջացրել` բնակիչներին ստիպելով փողոց փախչել:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ Մեքսիկան գտնվում է  Երկրագնդի ամենասեյսմակտիվ շրջաններից մեկում, որտեղ պարբերաբար երկրաշարժեր ու հրաբուխների ժայթքումներ են լինում:

1985-ին Մեքսիկայում 8,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 9,5 հազար մարդ:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply