Աֆղանստանում մահապարտը ահաբեկչություն է իրականացրել, կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 8:40

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Աֆղանստանի Պակտիկա նահանգում ահաբեկիչ մահապարտը ինքն իրեն պայթեցրել է ամբոխի մեջ: Նահանգապետի մամլո խոսնակի հայտարարության համաձայն՝ ահաբեկչությունը իրականացվել է երեկ ցերեկը Ջանիհիլ թաղամասի կենտրոնում: Պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է նաև նախկին թաղապետը: 9 մարդ վիրավորվել են՝ այդ թվում երկու զինվոր: Ահաբեկչության պատասխանատուները դեռևս չեն հայտնաբերվել:

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply