Դավութօղլուն այցելել է Մեքքա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2013 8:32

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շաբաթվա վերջում գտնվում էր Սաուդյան Արաբիայում: Նա Իսլամական համագործակցություն կազմակերպության՝ Մյանմայի հարցով նիստին մասնակցելու համար այցելեց Մեքքա: Տեղական ինքնակառավարման մարմինները նախարարին տեղեկացրեցին մահմեդական սրբավայր Քաաբայի շրջակայքի ընդլայնաման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Ինչպես հայտնում է «Anadolu» գործակալությունը՝ Դավութօղլուն գոհունակություն է հայտնել, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին պատկանող կառույցը գտնվում է թուրքական հոգածության տակ: Նախարարը շփվել է թուրք ինժեներների, ճարտարապետների և բանվորների հետ, ովքեր զբաղվում են սրբավայրի տարածքի ընդլայնման աշխատանքներով և նշել, որ շատ ուրախ է, որ այս աշխատանքը հենց թուրքական ընկերություն է իրականացնում:

Դիտվել է 1552 անգամ:
Print Friendly

Leave a Reply