Ուոթերթաունի բնակիչը ոստիկանությանը հայտնել է Բոստոնի մարաթոնյան պայթյունի կասկածյալի գտնվելու վայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2013 0:19

Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի բնակիչ Դեյվիդ Հենեբերին հերոսացվել է՝ ոստիկանությանը տեղեկացնելով տան հետնամասում իր նավակի մեջ գտնվող արյունոտ մարմնի մասին:
Ոստիկանությունը հաստատել էր մարդու ինքնությունը որպես Բոստոնի մարաթոնյան պայթյունի ի կատար ածող 19-ամյա Ջոխար Ցարնաեվ:
Նավակի տերը չի արձագանքել մեկանբանություններ անելու ABC News-ի կոչին:
Պայթյունի մեղավորի փնտրտուքները սկսվել էին երեկոյան 6-ին, երբ Մասաչուսետսի կառավարիչը Բոստոնը հայտարարել էր  մեկուսացված:
Այդ ժամանակ Հենեբերին որոշել էր օգտվել տանը մնալու կարգադրությունից և իր շանը տարել է ետնաբակ զբոսանքի, որից հետո ինչ- որ տարօրինակ բան էր նկատել իր նավակի հետ կապված. մոտենալով նա այդտեղ տեսել էր տղամարդու մարմինը:
Ոստիկանությունը ահազանգից հետո շրջապատել էր նրա տունը և հարևաններին կարգադրել մնալ տանը, որից հետո նրանք հարցաքննել են Հենեբերին:
Հենեբերի հարցաքննության ժամանակ նրա տունը անհայտ պատճառներով հոսանքազրկվել էր:

Դիտվել է 2006 անգամ:
Print Friendly

Leave a Reply