Լուսանկարչի նկարած անորակ լուսանկարների պատճառով՝ զույգը պատրաստվում է երկրորդ անգամ հարսանեկան խնջույք կազմակերպել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 21, 2013 0:25

Սպասվում էր, որ դրանք տարիների ընթացքում կպահպանեին իրենց կյանքի ամենաերջանիկ օրվա հիշողությունները՝ իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին ցույց տալու համար:
Սակայն, երբ նորապսակներ Էվետ և Գարի Քրաքներին հանձնել էին իրենց հարսանեկան օրվա լուսանկարները, նրանք ցնցված էին՝ տեսնելով անորակ նկարների մի կապոց:
Լուսանկարներից մեկում լուսանկարչին նույնիսկ հաջողվել էր կտրել նրանց երկուսի գլուխները:
Ըստ The Sun-ի՝ զայրացած զույգը պատրաստվում է դատի տալ լուսանկարչին իրենց կյանքի կարևոր օրը փչացնելու համար:
32-ամյա հարսնացուն հայտնում է, որ իրենք պատրաստվում են ևս մեկ անգամ հարսանեկան արարողություն կազմակերպել, որպեսզի որակով լուսանկարներ ունենան:
«Պարզապես ահավոր է, նա մեզանից խլել է ամեն ինչ: Նա հայտնում էր, որ ինքը պրոֆեսիոնալ է, սակայն ոչ մի անգամ չի լուսանկարել Գարիի ծեր տատիկին ու պապիկին, ովքեր ժամանել էին Լոնդոնից» ասել է կինը թերթին տված հարցազրույցում:
Կնոջ 30 –ամյա ամուսինը ևս հայտնում է, որ ոչ մի որակով լուսանկար չկա՝ մինչդեռ լուսանկարիչը The Sun-ին տված հարցազրույցում պնդում է, որ վայրը, որտեղ տեղի էր ունենում հարսանեկան խնջույքը, անհարմար էր որակյալ լուսանկարներ ստանալու համար:

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply