Բերլուսկոնիի դատավարությունը կրկին հետաձգվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 21:37

Շաբաթ Միլանի Վերաքննիչ դատարանը մինչև մայիսի 8-ը հետաձգել է նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հարկային խարդախության գործով դատավարությունը:
Դատավորը Բերլուսկոնիի բացակայությունը հարգելի է համարել, քանի որ որպես երկրի օրենսդիր նա մասնակցում էր օրերս խորհրդարանում տեղի ունեցող նախագահական ընտրություններին:
Բերլուսկոնին մեղավոր էր ճանաչվել անցյալ տարի, իսկ սա նրա բողոքարկումն է, որն անընդհատ ձգձգվում է քաղաքական իրադարձությունների պատճառով:
Ներկայիս դրությամբ վերջնական վճիռը կկայան ամենաշուտը մայիսի վերջին:
Հիշեցնենք, որ առաջին դատավարման վճռով սահմանվում էր չորս տարվա ազատազրկում, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու հինգ տարվա արգելք, 10 մլն եվրո տուգանք:

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply