Բրիտանացի կինը ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում՝ ինտիմ օրգաններում թաքցված թմրանյութ տեղափոխելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 21:02

Բրիտանացի կինը ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում, երբ փորձել էր ինտիմ օրգաններում թաքցրած 100,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կոկային տեղափոխել դեպի Մեծ Բրիտանիա:

Արգենտինայի անվտանգության նախարարության ներկայացուցչի տեղեկություններով՝ թմրանյութը ամուր փաթաթված է եղել գլանաձև առարկայի մեջ:

Նրան բռնել են Էսեյսի միջազգային օդանավակայանում և կալանքի տակ դրել Բուենոս Այրեսի կանանց բանտում:

Կոնջը ձերբակալել էին դաշնային ոստիկանության աշխատակիցները Մեծ Բրիտանիա թռչելու համար ստուգումներ կատարելիս:

Ձերբակալության ժամանակ նա արդեն գտնվում էր ոստիկանության հսկողության տակ:

Դաշնային ոստիկանությունից հայտնում են, որ իրենք այժմ փորձում են բացահայտել այն հանցավոր խմբավորմանը, որը գումար է վճարել կնոջը թմրանյութը Բրիտանիա տեղափոխելու համար:

Հետախույզները առգրավել են նրա վրա պահված 850 գրամ կոկայինը:

Անվտանգության նախարարության ներկայացուցիչը հայտնել է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ կանայք փորձել են իրենց ինտիմ օրգաններում թաքցված թմրանյութ տեղափոխել:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply