Այվազովսկու փողոցում տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել են վարորդը և ուղևորը

Օրվա լուր | | April 20, 2013 17:28

Ապրիլի 19-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Հունաստանի Հանրապետության քաղաքացի, 1989 թ. ծնված Իդիս Մանուկյանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Այվազովսկու փողոցում բախվել է ճամփեզրին կայանված, Վրաստանի քաղաքացի Միխայիլ Յ.-ին պատկանող «DROEGMOELLER E-430» ավտոբուսին:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդ Իդիս Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 05.30-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ ուղևորը՝ 1987 թ. ծնված Աշոտ Գրիգորյանը, մահացել է պատահարի վայրում:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply