Դատարանի մեկուսարանից փախուստի դիմածի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Օրվա լուր | | April 20, 2013 17:25

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին, ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն հետախուզվողի գտնվելու վայրի մասին կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply