Հյուսիսային Կորեան չի համաձայնվում ապամիջուկայնացվել

Օրվա լուր | | April 20, 2013 16:39

Հյուսիսային Կորեան շաբաթ հայտնել է, որ չի պատրաստվում վերջ տալ միջուկային զենքերի իր ծրագրին՝ մերժելով ԱՄՆ-ի բանակցությունների պայմանները, սակայն ասել է, որ կողմ է զինաթափման մասին քննարկումներ անցկացնելուն:
Իբրև ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ սրված հարաբերությունների բարելավման միջոց, Հյուսիսային Կորեան հինգշաբթի առաջարկել է մի շարք պայմաններ, այդ թվում ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացում:
ԱՄՆ-ը ասել է, էր Հյուսիսային Կորեայի կողմից ակնկալվում է միջուկային գործողությունները դադարեցնելու հստակ ազդանշաններ:
Ի պատասխան հայտարարությանը, Հյուսիսային Կորեան ասել է, որ ԱՄՆ-ը չպետք է մտածի թերակղզու ապամիջուկայնացման մասին նախքան ամբողջ աշխարհի ապամիջուկայնացումը:
Կորեական Ռոդոնգ Սինմուն թերթին փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ն և ԱՄՆ-ը կարող են բանակցել զինաթափման, այլ ոչ թե ապամիջուկայնացման մասին:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply