Ֆրանսիան սկսելու է Սարկոզիի ու Քադաֆիի անօրինական գործարքների հետաքննությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 16:45

Ֆրանսիայում սկսվել է երկրի նախկին նախագահ Սարկոզիի նկատմամբ հետաքննությունը.նրան կասկածում են  Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիից անօրինական միջոցներ ստանալու մեջ:

Սարկոզիին կասկածում են նախագահական քարոզարշավի համար  Տրիպոլիից 2007-ին մի քանի տասնյակ մլն դոլար ստանալու մեջ: Ինքը` Սարկոզին հերքում է մեղադրանքը: Անցած տարի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ շաբաթ ռաջ Mediapart կայքը հրապարակեց մի փաստաթուղթ, որում  խոսվում էր Լիբիայի նախկին առաջնորդի կողմից 2007-ին Սարկոզիի նախընտրական կամպանիան ֆինանսավորելու մասին:

Սա միակ գործը չէ. Սարկոզիին կասկածում են Ֆրանսիայի ամենահարուստ կին համարվող L’Oreal-ի ժառանգորդ Լիլիան Բետանկուրի կողմից հազարավոր եվրոներ նվիրաբերություն ընդունելու մեջ:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply