Հնգամյա հնդիկ աղջկա բռնաբարության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Օրվա լուր | | ապրիլի 20, 2013 16:35

Հնդկաստանի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալել է հնգամյա երեխայի բռնաբարության մեջ մեղադրվող կասկածյալին:
25-ամյա Մանոյ Կումարին ձերբակալել են Հնդկաստանի արևելյան նահանգ Բիհարում: Կասկածյալը թաքնվել էր վարչական կենտրոն Պատնայից 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում՝ սկեսրայրի տանը:
Ոստիկանության փոխացմամբ՝ Կումարը երեխային առևանգել է երկուշաբթի օրը, 48 ժամ շարունակ պահել կողպված սենյակում, բռնաբարել և խորշտանգել նրան:
«Սա հրեշավոր արարք է»,-ասել է ոստիկանության գլխավոր ղեկավար Ռավինդար Կումարը:
Նրա տեղեկացմամբ՝ կասկածյալը Հասել է Չիկնուտա գյուղը հինգշաբթի՝ Նյու Դելիից փախչելով գնացքով:

Դիտվել է 1396 անգամ:

Leave a Reply