2012 թ. Թուրքիան Ադրբեջանին վաճառել է 605.539 դոլար արժողությամբ զենք ու զինամթերք

Օրվա լուր | | April 20, 2013 16:30

Թուրքիայի մեքենաշինության և քիմիական արդյունաբերության կազմակերպությունը 2012թ.-ին 31 երկրների վաճառել է 55 մլն 367 հազար դոլարի ապրանքներ, ասվում է գերատեսչության հաշվետվության մեջ:
Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, կազմակերպությունը Ադրբեջանին վաճառել է զենք և զինամթերք` 1 մլն 89 հազար 789 լիրա արժեքով (605.539 ԱՄՆ դոլար): 2012թ. կազմակերպության երկու ներկայացուցիչներ մասնակցել են Ադրբեջանում մարդասիրական ականազերծման վարժանքներին և արտոնագիր ստացել:
2011թ.-ին նույն կազմակերպությունը Ադրբեջանին վաճառել էր 718 հազար 95 դոլարի զենք և զինամթերք: Թեև երկրների միջև պայմանագիր էր ստորագրվել 36 ինքնագնաց T-155 հաուբիցների վաճառքի շուրջ, գերմանական MTU ընկերությունը, որ շարժիչներ է մատակարարում այդ հաուբիցների համար, հրաժարվել էր սարքավորել Ադրբեջանի համար նախատեսված հաուբիցները` դա պատճառաբանելով Հայաստանի հետ նրա ունեցած հակամարտությամբ: Շարժիչների որոնման պատճառով հաուբիցների առաքումը հետաձգվում է:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply