Ադրբեջանում 22-ամյա աղջիկ է ինքնահրկիզվել

Օրվա լուր | | April 20, 2013 16:20

Ադրբեջանում 22-ամյա աղջիկն ինքնահրկիզվել է, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ադրբեջանի Գուսար քաղաքի բնակիչ, 1991 թ-ին ծնված Ալլահյարովա Մեհպարյան ապրիլի 19-ի գիշերը ինքնահրկիզման միջոցով փորձել է կյանքին վերջ տալ: Մեհպարյաին անմիջապես տեղափոխել են շրջանի կենտրոնական հիվանադանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:

Հայտնի չէ`ինչն է եղել ինքնասպանություն իրականացնելու պատճառը: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply