Ադրբեջանական բանակում ևս մեկ մահվան դեպք է գրանցվել
Օրվա լուր | ankakh | ապրիլի 20, 2013 16:18
Ադրբեջանի Զինված ուժերում հերթական զինվորն է մահացել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ապրիլի 20-ին 00:35-ին Ադրբեջանի զորամասերից մեկում 1994թ-ին ծնված Գուլիև Էմին Իլգարօղլուն մահացել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից:
Փաստի առնչությամբ այլ տեղեկություն չեն հաղորդում: Հայտնի չէ, թե ինչ պայմաններում է սպանությունը տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ երեկ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում Ռաֆայել Շահվերդիևը իրեն ամրակցված զենքից կրակել էր դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Էլշան Մամեդովի վրա: Վերջինս տեղում մահացել էր:
Դիտվել է 922 անգամ:





Facebook
Tweet This