Մարտական դիրքում զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Օրվա լուր | | April 20, 2013 16:14

ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի մահվան փաստի առթիվ հարուցվել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում, միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Փաստինֆո»
http://www.pastinfo.am/hy/node/12385

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply