Կինը իր հեռախոսով պատահաբար լուսանկարել է 70-ականների ոճի բաց վարդագույն կոստյումով ուրվականի
Օրվա լուր | ankakh | April 20, 2013 15:58
Տեխասցի կինը ապշել է, երբ նկատել է, որ հեռախոսով պատահաբար նկարել է ուրվականի:
Քլիվլենդցի Մարսելա Դեյվիսը ցանկացել է նկարել դպրոցի բակում գտնվող իր զարմիկին: Սակայն երբ հետագայում նրա աղջիկը դիտելիս է եղել նկարները, նկատել է բաց վարդագույն, 70-ականների ոճի կոստյումով ուրվականային մարդուն:
Դեվիսը Houston Chronicle-ին հայտնել է, որ պատկերը նկատելուց հետո աղջիկը իրեն ցույց է տվել դա:
Իրոք նկարը ուշադիր դիտելիս երկրորդ պլանում կարելի է նկատել ցանկապատի հետևում կանգնած մարդու ուրվագիծը:
Ավելի քիչ տեսանելի կարելի է նկատել նաև նրա կողքին կանգնած կնոջը:
Ի տարբերություն այլ մարդկանց՝ Դեյվիսն ամենրևին էլ չի զարնմացրել իր գերբնական հայտնագործությունը, չնայած նա երբեք չի տեսել կամ լսել ուրվականների մասին, այնուամենայնիվ հայտնում է, որ դա իր համար տարօրինակ չէ:
Չնայած տարբեր մարդիկ հայտնում են, որ ինքը և իր աղջիկը ուրվականին պատկերել են հատուկ ծրագրի միջոցով՝ կինը պնդում է, որ ինքը նկարի հետ ոչինչ չի արել, նամանավանդ որ հեռախոսից այնքան էլ լավ չի կարողանում օգտվել:






Facebook
Tweet This
Email This Post
