Հերքվել է բոստոնյան ահաբեկիչները կապը Թուրքիայի հետ
Օրվա լուր | ankakh | ապրիլի 20, 2013 15:48
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը մեկնաբանել է ամերիկյան որոշ լրատվամիջոցներում հայտնված լուրերն այն մասին, թե Բոստոնում օրերս տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալները՝ Թամեռլան և Ջոհար Ցարնաևները ԱՄՆ տեղափոխվելուց առաջ բնակվել են Թուրքիայում:
Նախարարը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ անցկացված ստուգումները Թուրքիայի հետ չարագործների որևէ կապ չեն հայտնաբերել:
Դիտվել է 882 անգամ:





Facebook
Tweet This