Ճապոնացիները սովորել են հետևել ուրիշի երազին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 13:59

Ճապոնացի գիտնականներն աշխատում են ուրիշի երազ “ներխուժելու”մեթոդի վրա: Աշխատանքի առաջին փուլում տվյալների բազա էր կուտակվել, որոնցում  մարդուն տվյալ պահին համակած նյարդաբանական պատկերները վիզուալ կերպարների հետ էին նույնացվում: Կատարված փորձերի ժամանակ կամավորներին արթնացնում էին քնից, որ  նա պատմի, թե ինչ է հասցրել տեսնել,իսկ  մասնագետները այն  համեմատում էին կամավորի  ուղեղագրի պատկերների հետ:

Գիտնականների խոսքով, նոր մեթոդն ապահովում է վիզուալ կերպարների ու երազների 60%-անոց համապատասխանություն: Հետագայում, մասնագետները մտադիր են աշխատել նաև զգացմունքային, գործողությունների, շարժման “հայտածման” մեթոդի վրա: Նման մշակումները մի շարք, այդ թվում` կոմայի մեջ հայտնվածի հետ “շփման” հնարավորություններ կստեղծեն:

Դիտվել է 1763 անգամ:
Print Friendly

Leave a Reply