Վենեսուելայի նախագահից երդման արարողության ժամանակ խլել են բարձրախոսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 12:02

Նիկոլաս Մադուրոյի երդման արարողության ժամանակ, անծանոթ տղամարդուն հաջողվել է մոտենալ ամբիոնին ու նախագահից խլել բարձրախոսը:  Այդ միջադեպի մասին տեղեկությունն ու լուսանկարները հայտնվել են Twitter-ում: Տղամարդը պատրաստվում էր ինչ որ բան ասել, սակայն նախագահական թիկնազորից իսկույն կարգազանցին բռնել ու դահլիճից դուրս են բերել: Երդման արարողությունը դրանից հետո հաջողությամբ շարունակվել է:”Անվտանգության ծառայությունն իր աշխատանքում թերացավ: Իսկ ինձ կարող էին և սպանել”,ասել է Մադուրոն:

Հայտնի է, որ Չավեսի երդման արարողության ժամանակ նմանատիպ միջադեպ է եղել: Այն ժամանակ կարգազանցը բղավոցներով նետվեց Չավեսի վրա: Բարեբախտաբար, նրա մոտ զենք չհայտնաբերվեց ու մեղադրանք նույնպես չառաջադրվեց:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply