Ավտոմեքենան կամրջից ցած է ընկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2013 11:06

Ապրիլի 20-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Թթուջուր ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է ցած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցում Մերսեդես մակնիշի 34 РО 786 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել ցած:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 1991 թ. ծնված Ա. Ապրեսյանը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դիտվել է 1742 անգամ:
Print Friendly

Leave a Reply