Խոշոր ավտովթար Արցախի պողոտայում. բախվել են “Մերսեդես” և շտապօգնության ավտոմեքենաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2013 11:00

Ապրիլի 19-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են շտապօգնության 007 ՍԼ 64 և «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Չիբուխչյանը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 1980 թ. ծնված Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը և վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Դիտվել է 2162 անգամ:
Print Friendly

Leave a Reply