Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության հարցը վերջնական լուծում է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 8:57

Լոս Անջելեսում տեղակայված ABC լրատվական գործակալության մասնաճյուղի տվյալներով՝ ուրբաթ օրը Քիմ Քարդաշյանի և Քրիս Համփրիսի բաժանության հարցը վերջնական լուծում է ստացել: Դատավճիռը գաղտնի է պահվում և ամուսնալուծությունը վերջնականապես ի կատար կածվի՝ հենց որ դատավորը ստորագրի փաստաթղթերը:
Սրանով ավարտվել է ռեալիթի շոուի 32-ամյա աստղի և նրա 28-ամյա նախկին ամուսնու միջև տեղի ունեցող դատական վեճը: Ամուսնությունից 72 օր անց Քարդաշյանը հայտարարեց իր բաժանության մասին, սակայն Հեմփիրսը իր համաձայնությունը չէր տալիս:
Նա այդ ժամանակ հայտնել էր, որ սիրում է իր կնոջը և իր համար անտանելի է, որ նա ցանկանում է բաժանվել՝ ավելացնելով, որ ինքը ամեն բան կանի, որ փրկի իրենց ամուսնությունը:
Հեմփիրսը, ինչպես և նախորդ անգամ, այս դատավարությանը ներկա չէր գտնվում:
Երբ դատավարության ժամանակ դատավորը հարցրեց Քարդաշյանին՝ արդյո՞ք հնարավոր չէ որևէ կերպ փրկել ամուսնությունը, նա բացասական պատասխան տվեց:
Այնուամենայնիվ՝ Համփիրսի համար այս դատավարության ընթացքում դրական բան տեղի ունեցավ, քանի որ դատավորը չեղյալ համարեց անցած դատավարության ընթացքում ներկա չգտնվելու համար սահմանված տուգանքը:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply