Չիլիից հայտնում են, որ Անտարկտիդայի մոտակայքում բռնկված չինական նավը դեռևս այրվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2013 8:47

Չիլիական օդային ուժերը չինական վառվող նավի հետ կապված հետազոտություններ են անցկացնում Անտարկտիդայի մոտակայքում:
Չորեքշաբթի օրը նավը բռնկվել էր Անտարկտիդայի ափերի մոտակայքում, նրա 97 անձնակազմի անդամները փրկվել էին նորվեգական նավի կողմից:
Չիլիի օդային ուժերի տեղեկություններով՝ նավը ուրբաթ օրվա դրությամբ դեռևս բոցերի մեջ էր:
Չիլից բուքսիրային նավ է ուղարկվել այրվող նավին ափ հասցնելու համար, քանի դեռ այն չի բախվել սառցաբեկորներին և վառելիքի արտահոսք տեղի չի ունեցել:
Պանամայի դրոշով չինական մեկ այլ նավ ևս մոտակայքում է գտնվում և կօգնի այրվող նավը քաշելու հարցում:
Այրվող նավը ճանապարհ էր ընկել Ուրուգվայից և չիլիացի պաշտոնյաները տեղյակ չեն, թե ինչքան վառելիք կա դրա մեջ:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply